Նորություններ

Ավտովթար Լոռու մարզում. 30–ամյա վարորդը BMW-ով հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Խ.-ն իր վարած BMW մակնիշի  ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում,  դուրս է եկել ճանապարհի  երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դավիթ Խ.-ն և ուղևոր, 53-ամյա Ս. Գ.- մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ  սպայական գումարտակի  5-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close