ՆորություններՍպորտ

Եվրոպայի լիգա․ «Ռոմայի» մեկնարկային կազմը

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» կընդունի ուկրաինական «Շախտյորին»։ Իտալական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը զբաղեցրել է բոսնիացի կենտրոնական հարձակվող Էդին Ջեկոյի դիրքը։

«Ռոմա»․ Լոպես, Մանչինի, Կումբուլա, Կրիստանտե, Սպինացոլա, Վիլյար, Դիավարա, Կարսդորպ, Պելեգրինի, Պեդրո, Մխիթարյան։

«Ռոմա» — «Շախտյոր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Back to top button
Close