ՄիջազգայինՆորություններ

Վրաստանը նախատեսվածից ավելի շուտ կստանա կորորնավիրուսի դեմ պատվաստանյութը

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ Վրաստանը նախատեսվածից ավելի շուտ՝ մարտի 13-ից կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Այս մասին նախարարը հայտարարեց հատուկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքով՝ երկրում «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութի ներկրումը տեղի կունենա փուլ առ փուլ:

Մենք ունենք շատ կարևոր տեղեկություն, որ Վրաստանը պատվաստանյութ ստանալու է արագացված տեմպով: Հաստատված տեղեկություն ունենք, որ շաբաթ օրվանից Վրաստանում փուլ առ փուլ կառաքվի պատվաստանյութը,- հայտարարել է Տիկարաձեն:

aliq.ge

Back to top button
Close