Նորություններ

Շնորհակալ եմ մեր ազգի անդավաճան տեսակին, ովքեր արհամարհեցին դավաճան գոռացող իրական դավաճաններին. Հովհաննես Ազոյան

«Այս նկարը արտացոլում է մեր 30 տարվա բացասական ու քայքայիչ բարքերի պարտությունը։ Սա մեր պետության պարտության վախճանն է։ Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ընդդիմության այսօրվա երթին և դրանից հրապարակելով սքրինշոթ՝ գրել է դերասան Հովհաննես Ազոյանը:

Նա նաև նշել է. «Շնորհակալ եմ այն մարդկանց, ում դեմքն ու ստոր մտադրությունները վերջնականապես բացահայտվեցին՝ լինի «մտավորական», թե սովորական թափթփուկ։ Ու շնորհակալ եմ մեր ազգի ողջամիտ, համբերատար ու անդավաճան տեսակի համար, ովքեր արհամարհեցին դավաճան գոռացող իրական դավաճաններին։ Սիրում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ։ Ինձ ուժ եք տալիս։ Չկա ավելի Աստվածահաճո առաքելություն, քան ծառայել սեփական ժողովրդին ու համամարդկային արժեքներին։ Թեկուզ մեռնենք սովից։

Back to top button
Close