Նորություններ

«Մի գնդապետի ստատուսը, եկեք չվերագրենք ամբողջ ԶՈՒ-ին». Արսեն Թորոսյան

Հանրային հեռուստաընկերության եթերում այսօր հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը հետաքրքրվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանից, թե ինչպե՞ս են նրանք պատրաստվում աշխատել Գլխավոր շտաբի հետ, երբ ողջ սպայակազմը պահանջել է իրենց հրաժարականը:

«Եկեք իրողությունները ճիշտ մեկնաբանենք, չուռճացնենք դրանք. երբ մենք տեսնում ենք ԶՈՒ մի գնդապետի ստատուսը, եկեք դա չվերագրենք ամբողջ ԶՈՒ-ին, որովհետև Զինված ուժերը, այդ թվում նաև՝ բազմահազար զինծառայողներն են, մենք՝ բոլորս ենք, զինապարտներն են և այլն: Աշխատելու մեր մտադրությունները միշտ ուժի մեջ են եղել, և այսօր վարչապետը դա ցույց տվեց բոլորին՝ այցելելով ԳՇ և հանդիպելով բոլոր կենտրոնական ապարատի հետ և նման կերպ էլ շարունակելու ենք աշխատել»,- ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ «խնդրի սկզբնապատճառը բանակի՝ քաղաքական չեզոքություն չպահպանելն է եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Back to top button
Close