Նորություններ

«Նախագահը ստացել է վարչապետի կողմից առաջարկությունը և 3 օր ժամանակ ունի որոշում կայացնելու համար». Հ.Պետրոսյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:

Ըստ մամուլում տարածված տեղեկության՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղարկած միջնորդությունը:

ԳԱԼԱ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանից:

«Նախագահը ստացել է վարչապետի կողմից առաջարկությունը և 3 օր ժամանակ ունի որոշում կայացնելու համար»:

Պետրոսյանը հերքեց մամուլում տարածված տեղեկությունը, թե ՀՀ նախագահը հրաժարվել է ստորագրել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:

Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից։

Նշենք նաև, որ 2020թ. հունիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

Back to top button
Close