Նորություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին: յս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, քննարկվել են Արցախի կրթության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև արցախյան բուհերի հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր:

Այդ համատեքստում նախագահը կարևորել է Որակի ապահովման ազգային կենտրոնի հետ համագործակցությունը՝ նշելով, որ կրթության բարձր մակարդակը պետք է դառնա Արցախի զարգացման կարևոր նախադրյալներից մեկը, և հանրապետության իշխանությունները կանեն հնարավորը հանրապետությունում կրթության որակի բարձրացման համար:

Back to top button