ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Քանի ընդդիմությունը նախկիններն են, Նիկոլն այդ նախկինների քարտն օգտագործելու է». Արմեն Գրիգորյան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման հյուրն է բժիշկ, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել ընդդիմության գործողություններին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ-իշխանություն հակամարտությանը և այլ հարցերի:

«Ես հասկացա՝ որը պետք է լինի համազգային գաղափարը, համենայնդեպս, մոտակա տասնամյակներում. դա հայկական պետականությունն է: Ոչ թե ազգը, ոչ թե ժողովուրդը, ոչ թե Արցախը, Արցախը շատ կարևոր է, բայց մոտակա տասնամյակում ինչ որ մենք անենք՝ մշակույթի, գիտության բնագավառում, բանակաշինության, պատերազմի, պետք է լինի ի շահ մեր պետականության: Երբ որ այդ ֆորմուլան դնում ես, ինքն ավտոմատ ստացվում է, որ մենք շատ արագ պետք է սարքենք բանակը, որ այդ պետականության հիմքը լինի անվտանգությունը: Երկրոդը՝ մենք շատ արագ պետք է զարգացնենք տնտեսություն, որ բանակը կարողանաս պահես, և դրա երրորդ քայլը՝ Արցախը»,- նշում է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

 

Back to top button
Close