ՆորություններՔո ձայնը

«Արդեն երկու անգամ նույն միտքն եմ լսում, երկուսն էլ սյունեցիներից»

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն երկու անգամ նույն միտքն եմ լսում, երկուսն էլ սյունեցիներից։

Մի քանի օր առաջ սյունեցի մի ընկեր ասաց, որ պատերազմից առաջ ամեն օր մտածում էր Հայաստանից գնալու մասին, իսկ հիմա անգամ մտքի ծայրով դա չի անցկացնում։

Այսօր ևս սյունեցու հանդիպեցի պատահական, ով ֆեյսբուքյան ընկեր է, բառացիորեն նույն բանն ասաց։

Ասաց, որ պատերազմից առաջ ամեն օր մտածում էր գնալու մասին, իսկ հիմա ՝ ընդմիշտ մնալու և պայքարելու մասին…

Մեր պայքարի հանգրվանը հաղթանակն է…»

Back to top button