Նորություններ

ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը կդադարեցվի

Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ»,- նշեց ԱԳՆ խոսնակը:

Նաղդալյանը հայտնեց, որ որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

Հիշեցնենք, որ Mediaport-ի տեղեկություններով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար։

Back to top button