Նորություններ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսի ռուսական կողմում մոտ 270 բեռնատար կա կուտակված

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։

Սիսիան-«Զանգեր» հատվածում (մերկասառույց), Սյունիքի, (բացի Մեղրի քաղաքից), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Ամասիայի (բուք է), Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի տարածաշրջաններում եւ Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Back to top button
Close