Նորություններ

23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում․ Աղվան Վարդանյան

1998 թվականից 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչ է արձանագրում Լեվոն Տեր-Պետրոսյանը

Իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու Նիկոլ Փաշինյանի` հերթական ստոր, դավադիր, բայց բնական արարքը նա բնութագրում է որպես անզգույշ փորձ:  Ուշադրությունը սեւեռում ենք անզգույշ բառի վրա:

Մինչդեռ վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի` զուտ տեսական անդրադարձը ռազմական հեղաշրջման արդյունքում պետականության փրկության եւ վերականգնման օրինակներին  գնահատում է որպես չափազանց վտանգավոր, դատապարտելի, պետականություն ոչնչացնող:

Հարավային Կորեայի, Եգիպտոսի, Չիլիի տարբերակներից Տեր-Պետրոսյանը մեզ համար նախընտրում է Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին, Եմենը, Նիկարագուան:

Հետաքրքիր է նաեւ այն, որ երկրի այս վիճակով խիստ մտահոգ

առաջին նախագահը հարցին անդրադառնում է երկրորդ նախագահի հարցազրույցից օրեր անց միայն, Գլխավոր շտաբի հայտարարությունից տասներկու օր հետո:

Ցավով արձանագրենք` 1998 թվականից 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում»։

 

Back to top button
Close