ՄիջազգայինՆորություններ
Բաշար ալ-Ասադը եւ նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը եւ նրա կինը` Ասման, վարակվել են կորոնավիրուսով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Ասադը եւ տիկին Ասմա Ասադը ՊՇՌ թեստ են հանձնել, արդյունքը կորոնավիրուսով վարակում է ցույց տվել»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Բաշար ալ-Ասադը եւ նրա կինը կայուն վիճակում են: Նրանք շարունակում են իրանց աշխատանքը, թեեւ 2-3 շաբաթ գտնվելու են տնային մեկուսացման մեջ: