Նորություններ

Կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Դմիտրի Բաշկիրովը

Կյանքի 90-րդ տարում վախճանվել է խորհրդային դաշնակահար, մանկավարժ, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Դմիտրի Բաշկիրովը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է ջութակահար Լև Մարկիզը:

«Այսօր 89 տարեկանում մահացել է դաշնամուրի ռուսական դպրոցի երևելի ներկայացուցիչներից մեկը՝ Դմիտրի Բաշկիրովը: Տասնամյակների ընթացքում նա խորը և վառ հետք է թողել, որպես դաշնակահար և փայլուն մանկավարժ»,- նշել է ջութակահարը:

Back to top button
Close