Նորություններ

Մարտի 1-7-ը ստացվել է 912 զանգ․ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

2021 թվականի մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 912 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 151-ով:

Գրանցվել է հրդեհի 6 դեպք: Ծառայության հրշեջ փրկարարների մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ՝ բոլոր կանչերին հրշեջներն արձագանքնել են ժամանկիին, այդ իսկ պատճառով դժբախտ ելքով պատահարներ չեն գրանցվել, տուժածներ ևս չկան:

Մեկ շաբաթվա կտրվածքով 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 1 դեպք է գրանցվել, կա 2 տուժած: Վթարի նախնական պատճառը տրանսպորտային միջոցներից մեկի հանդիպակաց գոտի դուրս գալն էր: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները վերջիններիս ցուցաբերել են առաջին օգնություն:

Ծառայության առաջնագծում սակրավորներն են: Հանրապետության տարածքից չպայթած և կյանքին վտանգ սպառնացող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները տարվում են ամենօրյա ռեժիմով: Այս մասով անցած շաբաթ գրանցվել է 67 կանչ: Հայտնաբերված ռազմամթերքը անհրաժեշտության դեպքում տեղում պայթեցվել կամ պահեստավորվել է հետագա պայթեցման համար:

Back to top button
Close