Նորություններ

Կապանի արվարձաններում թուրքերի երթեւեկության տեսանյութը հեռացվել է համացանցի ադրբեջանական տիրույթից. ինչու՞

Քաղաքագետ Սարո Սարոյանը գրել է.

Մի կարեւոր նրբության մասին, որպեսզի պատկերը առավել ամբողջական լինի
Կապանի արվարձաններում թուրքերի երթեւեկության տեսանյութը հեռացվել է համացանցի ադրբեջանական տիրույթից։ https://razm.info/150166…
Հետպատերազմյան ամբողջ շրջանում Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր խողովակներով, մեթոդներով ու հնարքներով տեղեկատվական դաշտում շարունակել են իրենց ակտիվ գործունեությունը՝ մեր հանրության շրջանում վախ, խուճապ ու քաոս սփռելու նպատակով։ Չնայած այն հանգամանքին, որ համացանցի հայկական տիրույթում նշված տեսանյութը ներկայումս տարածվում է ինքնահոսով՝ համացանցի ադրբեջանական տիրույթից տվյալ տեսանյութի հեռացումը շատ կարեւոր բացատրություն պետք է ունենա։ Բնականաբար, թուրքերը շահագրգռված են իրենց տիրույթում տեսանյութի սփռմամբ։ Դրա տակ իրենք ինքնակայանում են՝ 25 տարվա նսեմացումից հետո փորձում են առնական երեւալ։ Բայց նաեւ, որը տվյալ դեպքում ամենակարեւորն է, տեսանյութը տարածելով՝ Հայաստանում քաոսի սփռման աղբյուր են դառնում։ Այն է՝ բորբոքվելով անզորությունից՝ հայությունը շարունակում է ներհանրային բաժանարար գծերը խորացնել։
Ի՞նչն է կամ ո՞վ է ստիպել հեռացնել տեսանյութը համացանցի ադրբեջանական տիրույթից։ ԱԱԾ տխմարագույն բացատրությունը https://www.sns.am/…/%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6%D5…/566/ ուղղակիորեն ցույց է տալիս, որ գործել է Հայաստանի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջեւ ձեւավորված օպերատիվ կապը։
Այդ կապի մասին մի փոքր պարզություն ի հայտ եկավ, երբ տարածվեց Հայաստանի ԱԱԾ տնօրենի՝ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ սահմանին հանդիպելու մասին տեղեկատվությունը, հետո Մոսկվայում հանդիպման տեղեկատվությունը եւ այլն։ ՀՀ ԱԱԾ այսօր տարածված մեկնաբանությունն, ըստ էության, ցույց է տալիս, որ տվյալ իրադարձությանը նշանակություն չտալու, լռեցնելու հակվածությունը ՀՀ ԱԱԾ-ին պետք է ստիպեր հենց բուն աղբյուրը փակելու խնդրանքով հանդես գալ Բաքվի թուրքերի առաջ։ Ու, ըստ էության, ինչ-որ չավարտված գործընթացի հետ կապված պայմանավորվածություններն այնպիսին են, որ ստիպել են թուրքերին հեռացնել տեսանյութը համացանցից՝ դուր գալու համար հայկական կողմին, թե իբրեւ թե իրենք պահպանում են պայմանավորվածությունները։
Հիմա ինձ մնում է ՀՀ ԱԱԾ ղեկավար անուղեղ ոչխարներին ասել, որ իրենք խաղալիք են դարձել թուրքերի համար՝ քթից բռնած թուրքերը խաղացնում են նրանց։ Իհարկե, այլ բան ես չէի սպասում ՀՀ ԱԱԾ-ից, բայց չարտահայտվելն էլ երբեմն անհնար է լինում։

Back to top button
Close