Նորություններ

«Ցավոք, նա ինձ չի զանգել»․ Պուտինին առաջարկություն արած աղջիկը դեռ չի ամուսնացել

Աղջիկը խոստովանել է, որ ՌԴ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո շատ երկրպագուներ է ունեցել, սակայն տղամարդկանցից ոչ մեկը չի կարողացել գրավել իր սիրտը։

 ՌԴ Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որն անցյալ տարի ամուսնության առաջարկություն էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդպես էլ չի ամուսնացել: Այս մասին նա այսօր ասել է «Ռոսիա 1»հեռուստաալիքի եթերում։

Աղջիկը Պուտինին ամուսնության առաջարկ էր արել մարտի 6-ին, երբ ՌԴ նախագահն այցելել էր Իվանովո և շփվել տեղի բնակիչների հետ:

«Նա, ցավոք, ինձ չի զանգահարել», — ասել է Շիլովան մեկ տարի անց:

Նրա խոսքով՝ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո նա շատ երկրպագուներ է ունեցել, սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել նվաճել իր սիրտը։

Նշենք, որ աղջիկը բազմության միջից դիմել էր Պուտինի ու բղավել․«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ»: Պուտինը շփոթվել էր, բայց մի քանի բառ փոխանակել էր աղջկա հետ։

Նա փոխանցել էր Վլադիմիր Պուտինին իր երկու լուսանկարները, որոնցում նշել էր իր հեռախոսահամարն ու պատմել իր մասին:

«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ: Ես ունեմ բարձրագույն կրթություն, 28 տարեկան եմ, երեխաներ և նյութական խնդիրներ չունեմ»,- նկարներից մեկի հետևում գրել էր Շիլովան։

 

Շիլովան պատմել էր, որ դերասանուհի է մանկական թատրոնում: Նա իր խոսքում նշել էր, որ կկարողանա դառնալ Պուտինին արժանի առաջին տիկին:

armeniasputnik.am

Back to top button
Close