Նորություններ

«Քաղաքական գործիչը պետք է իմանա, որ ինքն ընդամենը ժամանակավոր վարձու աշխատող է»

Ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը գրել է.

Միայն հեքիաթներում եմ լինում լավ ու վատ քաղաքական գործիչներ։ Իրականում նրանք վատն են, շատ վատն են կամ սարսափելի վատը։ Բայց դրանից բացարձակ հուզվել պետք չի։ Պետք է ընդամենը ընկալել և նրանց հանդեպ համապատասխան վերաբերմունք ձևավորել։ Պետք չի օրինակ այս կամ այն գործչին սիրել կամ նրանից զզվել։ Սիրեք Ձեր երեխաներին ու կողակցին։ Սիրեք Ձեր ծնողներին, քույրերին ու եղբայրներին։ Քաղաքական գործիչն ո՞վ է, որ նրան սիրես։ Նրան պիտի օգտագործես!!! Ճիշտ այնպես, ինչպես նրանք են միշտ օգտագործում սովորական մարդկանց։ Օգտագործում են քո հույզերն ու երազանքները, քո զայրույթն ու հիասթափությունը:

Քաղաքական գործիչը պիտի վստահ իմանա, իր բոլոր արած ու չարած գործերի համար պատասխան է տալու (ընդ որում անգամ ամենադաժան ձևով): Պիտի իմանա որ ինքն ընդամենը ժամանակավոր վարձու աշխատող է, որը պիտի ինձ ու քեզ ծառայի, այլ ոչ թե ինձ ու քեզ խաբի ու թալանի: Պետք է ինձ ու քեզ սիրաշահի՝ այլ ոչ ստրկացնի։ Ինձնից ու քեզնից վախենա, այլ ոչ թե ահաբեկի։

Եվ հենց այդ պահին երբ հասարակությունը վերջապես կհասկանա այս պարզ բանաձևը, իշխանության իրական տերը մեր երկրում կդառնա ժողովուրդը, իսկ քաղաքական գործիչների թիվը կպակասի առնվազն տասն անգամ։

Հ.Գ. Իշխանություն տենչողները շատ լավ են այն օգտագործում, բայց շատ վատ նրան ծառայում…

Back to top button
Close