Նորություններ

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում բախվել են BMW X3-ը և Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Զովունի գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Ավագյանի վարած Nissan մակնիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սարգիս Գրիգորյանի վարած BMW X3 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ վարորդներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close