Նորություններ

ԱՄՆ հայ փաստաբանների միությունը «Գորշ գայլերի» ռասիզմի վերաբերյալ զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

ԱՄՆ հայ փաստաբանների միությունն այս շաբաթ զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողին «Գորշ գայլերի» հետ կապված ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության ժամանակակից ձևերի թեմայով: Զեկույցն ուղարկվել է ի պատասխան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հատուկ զեկուցողի՝ նացիզմի, նեոնացիզմի, ռասիզմի ու անհանդուրժողականության ժամանակակից դրսևորումների փառաբանման դեմ պայքարի վերաբերյալ առաջիկա զեկույցի համար տեղեկություն ստանալու հարցմանը:

Persecution պարբերականը նշում է, որ «Գորշ գայլերը» թուրք իսլամական ազգայնական խմբավորում է, որի նպատակն է վերականգնել Օսմանյան կայսրության պանթուրքիզմը տարածաշրջանում: Այն հանրահայտ դարձավ 20-րդ դարում իր կրոնական ազատության խախտումներով, այդ թվում են շուրջ 100 ալևիների սպանություններն ու Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ մահափորձը: Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ և հետո վերջին մի քանի ամիսներին խոսվել է «Գորշ գայլերի» ատելության ու բռնությունների մասին:

«Գորշ գայլերի» նպատակն իրականացնելու խոչընդոտը հայ քրիստոնյաներն են: 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունից հետո էլ շարունակաբար բռնի գործողություններ են իրականացրել հայերի դեմ: Պարբերականը հիշատակում է նաև Արցախում «Գորշ գայլերի» իրականացրած մարդու իրավունքների խախտումների դեպքերը:

Զեկույցում զուգահեռներ են անցկացվում «Գորշ գայլերի» և նացիզմի միջև՝ այն անվանելով վտանգավոր գաղափարախոսություն: Զեկույցում նաև նշվում է, որ Արցախի ու հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան հենց այդ վտանգավոր գաղափարախոսության վերջին դրսևորումն էր:

1lurer.am

Back to top button
Close