Նորություններ

«Հայրենիքի փրկություն» շարժման քայլերթն ավարտվեց. Կիրակի և երկուշաբթի տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ

«Հայրենիքի փրկություն» շարժման մասնակիցների քայլերթն ավարտվեց։ Մասնակիցները  վերադարձան պայքարի հրապարակ՝ Բաղրամյան պողոտա։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նշեց, որ շարունակելու են գիշերել պողոտայում տեղադրված վրաններում։ Կիրակի և երկուշաբթի օրերին ևս, տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ և ծրագրեր։

«Մենք նահանջելու կամ  հիասթափվելու տեղ չունենք։ Նժարի մի կողմում դրված է մեր հայրենիքի գոյության հարցը, մյուս կողմում՝ բոլոր դժվարությունները, որոնք միասին պետք է հաղթահարենք»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին ՀՀ նախագահը երրորդ անգամ կհանդիպի Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հետ։

Հիշեցնենք, որ ընդդիմության հանրահավաքից հետո մասնակիցները քայլերթ էին իրականացնում։ Նրանք շարժվում են դեպի Պարոնյան և Պռոշյան փողոցներ։ Կանգ առան նախ նախագահական նստավայրի մոտ։ Կոչ ուղղեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Օնիկ Գասպարյանի հարցով դիմել ՍԴ մինչև մարտի ութը։ Ապա քայլերթի մասնակիցները «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները քայլերթով մոտեցան Կառավարական ամառանոցին։

Բաղրամյան պողոտայից մեկնարկած քայլերթի մասնակիցները կանգ առան նաև Երևանի Քաղաքապետարանի, ապա ՀՀ նախարարությունների շենքերի մոտ։

Դիմեցին ԱԳՆ աշխատակիցներին, դիվանագետներին ու կոչ արեցին չկատարել իշխանության հրահանգները։ Իշխան Սաղաթելյանը ՀՀ Դատախազության շենքի դիմաց նշեց՝ այստեղ ունեն մեկ գլխավոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին։

Քայլերթի մասնակիցներն անցան նաև Հանրապետության հրապարակով, սակայն միտումնավոր կերպով Կառավարության շենքի մոտ կանգ չառան ու հիշեցրեցին՝ շենքի մոտով անցնելու են արհամարհանքով ։ Նրանք նշեցին, որ կգան այդ շենքի մոտ՝  մեկ անգամ ու վերջնական։

Back to top button
Close