Նորություններ

Ավագ որդուց 4 տարով փոքր կին. Նիկոլաս Քեյջն ամուսնացել է 5-րդ անգամ

56-ամյա Նիկոլաս Քեյջը կրկին ամուսնացել է: Հանրահայտ դերասանի ընտրյալը 26-ամյա ճապոնուհի Ռիկո Շիբատան է:

Վերջինս 4 տարով փոքր է «Մարգարե» ֆիլմի աստղի ավագ որդուց: Սիրահարները հարսանեկան արարողություն են կազմակերպել Լաս Վեգասում: Նրանք ամուսնացել են փետրվարի 16-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Տոնակատարության օրը պատահական չէ ընտրված. հենց այդ օրն է ծնվել դերասանի հայրը, ով այլևս ողջ չէ:

Նիկոլասի ընտրյալը վերցրել է ամուսնու ազգանունը: Հարսնացուն ընտրել է ավանդական ճապոնական ձեռագործ հարսանեկան կիմոնո: Միեւնույն ժամանակ, փեսան չի հրաժարվել ավանդական սմոքինգից: Հարսանիքի արարողությունից հետո ամուսինները երեկույթ են անցկացրել իրենց ամենամտերիմ ընկերների ընկերակցությամբ: Հրավիրվածների թվում էր Քեյջի նախկին կինը: Ալիս Քիմը լույս աշխարհ է բերել Նիկոլասի որդուն՝ Կալ-Էլին, ով այժմ 15 տարեկան է:

Նիկոլասը և Ռիկոն սկսել են հանդիպել ավելի քան մեկ տարի առաջ, և կորոնավիրուսի համաճարակի պատճառով նրանք իրար չեն տեսել շուրջ վեց ամիս: Դերասանն ապրում էր Նեւադայում, իսկ սիրելին իր հայրենիքում: Քեյջը տեսակապի միջոցով ամուսնության առաջարկ է արել նրան, իսկ հետո ուղարկել շքեղ մատանի սեւ քարով, քանի որ դա նրա սիրելի գույնն է:

Նիկոլասի համար այս ամուսնությունը հինգերորդն էր, իսկ նրա ընտրյալի համար՝ առաջինը: Դերասանի չորրորդ միությունը տևել է ընդամենը չորս օր. 23-ամյա Էրիկա Կոյկեի հետ հարսանիքը տեղի է ունեցել Լաս Վեգասում: Ավելի ուշ Նիկոլասը հայտարարել է, որ հարսանեկան արարողության ժամանակ ինքը հարբած է եղել և իրեն հաշիվ չի տվել իր գործողությունների համար:

Աղբյուր՝ Cosmo.ru

Back to top button