Նորություններ

Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում նախօրեի որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Մարտի 5–ին Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել, այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։

«Որոնողական աշխատանքները, սակայն, շարունակվում են։ Այսօր որոնումներ կիրականացվեն միայն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում»,–ասել է Թադևոսյանը։

Ըստ նրա՝ տարածքները, որտեղ որոնողական աշխատանքներ են իրականացվում, արդեն մաքրած է։ Մտավախություն կա, որ զինծառայողների աճյունները գուցե հուղարկավորել են։ Նա հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմը, հնարավորության դեպքում, կփոխանցի զոհված զինծառայողների դիերը։

Back to top button
Close