Նորություններ

Անճանաչելի դարձած զինծառայողների մասունքների ԴՆԹ փորձաքննությունները չեն դադարեցվել. ՏՍԿ

Yerevan Today լրատվականը «Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն մեկ ընդհանուր գերեզմանում» վերտառությամբ հրապարակմամբ է հանդես եկել։ Նյութը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե զոհերի նույնականացման գործընթացը դադարել է։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ անճանաչելի դարձած զինծառայողների նույնականացման համար ԴՆԹ փորձաքննությունները ընթանում են։ Գործընթացը չի դադարել։

Տեղեկությունը հերքեցին նաև Կառավարությունից. «Եղբայրական գերեզմանատուն ստեղծելու մասին լուրը ևս չի համապատասխանում իրականությանը»։

infocheck.am

Back to top button
Close