ՆորություններՔո ձայնը

«Ահա և քեզ ազատ, անկախ ՉՀայաստան». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՉՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր հին ընկերներով հավաքվել էինք և բոլորս մտահոգված և անհանգստացած էինք Հայաստանի ապագայով, պետականության հնարավոր կորստով և այս ֆոնին՝ ամենասարսափելին՝ ժողովրդի գերակշիռ մասի անտարբերությամբ։

Հիշեցինք, անցած,գնացած մեր մանկության, պատանեկության, երիտասարդության տարիները։

1963թ․ Տիգրան Պետրոսյանը դառնում է աշխարհի չեմպիոն։ Ողջ Հայաստանը ցնծում էր, ներեցեք, իսկապես հպարտանում։

1971թ․ Երևանում ընթանում էր «Արարատ»-«Կարպատներ» ֆուտբոլային հանդիպումը։ Մրցավար Տոբակովը շատ անարդար և կողմնակալ էր վարում խաղը, հօգուտ «Կարպատների»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1;1 հաշվով։ Խաղի ավարտից հետո, անարդարությունից զայրացած ֆուտբոլասերներս ողջ Երևանով բողոքի ցույցեր էինք անում։

1973թ․ Երևանի «Արարատը» Մոսկվայում ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց ԽՍՀՄ ուժեղագույն թիմին՝ Կիևի «Դինամոյին»։

Մի քանի օր ողջ Հայասատանում ուրախության և արժանապատվության օրեր էին։

Մի խոսքով ուրախանում էինք մեր հաղթանակներով և զայրանում ու ընդվզում մեր նկատմամբ անարդարության ցանկացած դրսևորմամբ։

Էլ չեմ խոսում մեր երազանքների՝ Արցախի Հայաստանին միավորման և անկախության մասին։

Եվ զարմանալիորեն այս ամենը ԽՍՀՄ կազմում եղած ՀԽՍՀ-ում։

Եվ ահա , անկախ Հայաստանում, նվաստացուցիչ պարտությունից, Արցախը կորցնելուց հետո, ոչ միայն ոտքի չի կանգնում ողջ հայ ժողովուրդը, և ոչ միայն այս ամենի նկատմամբ համատարած անտարբերություն է տիրում, այլև, ամենասարսափելին՝ պարտությունը և պարտության պատասխանատու ողորմելիին աջակցողներ կան։

Ահա և քեզ ազատ, անկախ ՉՀայաստան»։

 

Back to top button
Close