Նորություններ

Իսկ ադրբեջանցիները Նախիջեւանում զորավարժություններ են անցկացնում. գործողությունները մոդելավորել են՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը

Մինչ Հայաստանում շարունակվում են մեկմեկու «աչքի փուշ կոտրող» հանրահավաքներն ու երթերը, մինչ ահագնանում է փոխադարձ մեղադրանքների տեղատարափն ու ներքաղաքական ճգնաժամը, թշնամին մեր «քթի տակ» կրկին մկաններ է ցուցադրում:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ Նախիջևանում կայազորի գումարտակների ու ստորաբաժանումների հրամանատարների և հրամանատարի տեղակալների մասնակցությամբ զորավարժություններ են անցկացվում:

Հիմնական ուշադրությունը դարձվել է սպաների բարոյահոգեբանական կայունության պահպանմանը, նաև ստորաբաժանումների կառավարման հմտությունների բարելավմանը:

Գործողությունները մոդելավորվել են՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմին մասնակցած ստորաբաժանումների մարտական ​​փորձը: Ցուցադրվել են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մեթոդներն ու միջոցները:

Back to top button
Close