ՆորություններՍպորտ

Կրոս․ Շատ մարդիկ սկսեցին ինձ նացիստ անվանել, երբ ասացի, որ Օզիլի՝ հավաքականից հեռանալու ձևը սխալ էր

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է 2018 թվականի Աշխարհի առաջնությունից հետո ունեցած ծանր շրջանի մասին։ Գերմանացի խաղացողի խոսքով՝ նա մեծ քննադատության է արժանացել, երբ ասել էր, որ Մեզութ Օզիլի՝ ազգային հավաքականից հեռանալու ձևը ճիշտ չէր։

«2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո ես ասացի, որ Մեզութ Օզիլի՝ հավաքականից հեռանալու ձևը ես չեմ ընդունում, և հետո շատ մարդիկ սկսեցին ինձ նացիստ անվանել։ Շիկահեր, կապույտ աչքերով․ ամեն ինչ համընկնում էր այդ ամենի համար մարդկանց պատկերացմամբ։

Ես ի վիճակի եղա հաղթահարել դա։ Հիմա յուրաքանչյուրը կարող է թաքնվել կեղծ էջի հետևում ու վիրավորել մյուսներին առանց խնդիրների։ Եվ հենց դա է ընդգծում է այն դիմացկունությունը, որը ներկայումս հասնում է «բոլորովին այլ հարթության»»,-Կրոսի խոսքն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Մեզութ Օզիլը հայտարարել էր Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին, երբ նրան քննադատել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լուսանկարվելու և այն համացանցում տեղադրելու կապակցությամբ։ Օզիլը այդ քայլերը ռասիստական էր որակել ու որոշել էր ավարտել կարիերան Գերմանիայի հավաքականում։

Back to top button
Close