Նորություններ

ՀԱՊԿ անդամ-երկրները մտահոգ են աշխարհում անկայունության, ռիսկերի ու սպառնալիքների աճով

ՀԱՊԿ անդամ երկրները հանդես են եկել աշխարհում համընդգրկուն կայունության ապահովման մասին համատեղ հայտարարությամբ:

«ՀԱՊԿ անդամ-երկրները լրջորեն մտահոգված են այն հանգամանքով, որ աշխարհում աճում է անկայունությունը, բազմապատկվում են ռիսկերն ու սպառնալիքները, ուժեղանում է միջազգային հարաբերություններում կոնֆլիկտայնությունը:

Խաղաղության և կայունության, փոխադարձ հարգանքի ու միմյանց ներքին գործերին չխառնվելու հարցում պատասխանատվության հավասարության սկզբունքներն ավելի հաճախ են անտեսվում:

Նկատվում են զենքի վերահսկման, զինաթափման, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման գործող ճարտարապետության նպատակաուղղված քանդման գործընթացներ, որոնք տանում են միջազգային անվտանգության ու կայունության նկատելի թուլացման:

Նախկինի պես աճում են համընդհանուր կայունության վրա ազդող գործոնները: Համաշխարհային հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացումն ու ստեղծումը, տիեզերական հարթությունում զենքի տեղադրման սպառնալիքը, սպառազինությունների մրցավազքի՝ նոր տեխնոլոգիական մակարդակի անցման հեռանկարը, որ կարող է հանգեցնել սովորական սպառազինության շրջանում որակական և քանակական անհավասարության ավելացմանը, այս ամենը ավելի ու ավելի նկատելի ռիսկեր են պարունակում միջազգային խաղաղության ու անվտանգության համար, խոչընդոտում են զինաթափման ոլորտում հետագա առաջընթացին. խոսքը նաև միջուկային զենքի մասին է:

Այս պայմաններում ՀԱՊԿ անդամ-երկրները կրկին հայտարարում են իրենց նվիրվածությունը համընդհանուր կայունության հայեցակարգին՝ հիմնված համագործակցության, հավասար ու անբաժանելի անվտանգության վրա: ՀԱՊԿ անդամ-երկրները նաև հանդես են գալիս վստահության և երկխոսության վերականգնման օգտին՝ նպատակ ունենալով կանխել սպառազինությունների մրցավազքի հետագա ռիսկերը և ռազմական ակտիվության հետագա աճը՝ ի վնաս երկարաժամկետ անվտանգության շահերի»:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Back to top button
Close