ՆորություններՍպորտ

Ես և կինս տեսանք, որ ՉԹՕ է իջնում ​​երկնքից․ NFL-ի ֆուտբոլիստ

NFL-ի Քլիվլենդ ակումբի (Ֆուտբոլի ազգային լիգա, ամերիկյան ֆուտբոլ) կիսապաշտպան Բեյքեր Մեյֆիլդը հայտնել է ՉԹՕ տեսնելու մասին:

«Գրեթե 100%-ով դա ՉԹՕ -էր, ընթրիքից հետո տան ճանապարհին, կինս՝ Էմը և ես տեսանք, որ ՉԹՕ է իջնում ​​երկնքից: Մենք կանգ առանք, նայեցինք միմյանց և հարցրեցինք` տեսնո՞ւմ է արդյոք դա մեզանից յուրաքանչյուրը:

Շատ պայծառ շողացող գնդակ իջավ երկնքից ցած՝ դեպի Թրեվիս լիճ (Տեխասում): Ուրիշ մեկը սրան ականատես եղել է»,- գրել է 25-ամյա Մեյֆիլդը Twitter- ի իր միկրոբլոգում:

Մեյֆիլդը Քլիվլենդի կազմում խաղում է 2018 թվականից:Թիմը նախորդ մրցաշրջանում դուրս եկավ փլեյ-օֆֆի երկրորդ փուլ: Մեյֆիլդը թիմի հիմնական կազմի խաղացող է:

Back to top button
Close