Նորություններ

Ջրվեժի ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու Mercedes-ը. վերջինս հայտնվել է ձորակում. 5 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոցներ

Ժամը 14։00-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը՝ «Էրեբունի», 2-ը՝ «Աբովյան» բժշկական կենտրոններ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ Էդգար Հովհաննիսյանն ու տեսուչ Կարեն Գրիգորյանը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ բոլոր վիրավորները Mercedes-ի ուղևորներն են։ Իսկ բախման հետևանքով էլ Mercedеs-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Back to top button
Close