ՆորություններՔո ձայնը

Սյունիքում ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը

Սյունիքում հակառակորդը որքան բարելավվի և առավելություն ապահովի, այնքան ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Սյունիքի սահմանակից հատվածում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների ծավալման մասին դեռ օրեր առաջ էի խոսել։ Կանխատեսելի էր։

ԱԱԾ-ն արդեն հաստատել է, որ նման աշխատանքներ իրականացվում է։ Սա դեռ սկիզբն է, Ադրբեջանն աստիճանաբար բարելավելու, կահավորելու է իր ուղեկալները, հենակետերն ու դիտակետերը, սահմանային անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու ողջ սահմանագիծը։

Որքան բարելավվի և առավելություն ապահովի, այնքան ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը։

Արցախի և Հայաստանի սահմանային հատվածում այս գործընթացի հետևանքներն ամենատարբեր փուլերում տեսել ենք, դժվար չէ կռահել, թե ինչ պրոցեսներ են լինելու, ինչ ինտենսիվության և որպես արդյունք ինչ ենք ունենալու»։

Back to top button
Close