Նորություններ

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 4-ին ընդունել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Երկրի ղեկավարը նշել է, որ Կառավարության խնդիրն է կարճ ժամանակահատվածում Արցախի տարբեր հատվածներում լուծել տեղահանված բնակիչների բնակարանային եւ կենսագործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ապահովման խնդիրները: Նրա խոսքով՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում են ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի փոխհատուցման հարցերը, եւ փուլ առ փուլ դրանց լուծումներ են տրվելու:

Նախագահը նաեւ ընդգծել է, որ առաջիկա օրերին Հադրութի շրջանի բնակչության հետ լիազոր մարմինների կողմից կազմակերպվելու են հանդիպումներ, որոնց ընթացքում ավելի խորությամբ կքննարկվեն օրախնդիր հարցերը եւ բնակչության ակնկալիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Back to top button
Close