Նորություններ

Եթե գլխավոր շտաբի պետը գտնում է, որ Աղազարյան Հովիկը դավաճան է եւ ինքը Աղազարյան Հովիկին չի գնդակահարում, ապա դավաճանը ինքն է. Աղազարյան

«Ոչ մի երկրում Գլխավոր Շտաբը չի կարող նման հայտարարություն անել, իսկ էստեղ անում է , որովհետև մեր երկրում քաղաքացին իրեն առաջին հերթին ազատ է զգում։ Սխալ բան է անում, բայց անում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԳՇ հայտարարությանը, թե վարչապետն ու կառավարությունը պետք է հրաժարական տան, որովհետև երկրի անվտանգությանը վտանգ է սպառնում։

«Եթե գլխավոր շտաբի պետը գտնում է, որ Աղազարյան Հովիկը դավաճան է եւ ինքը Աղազարյան Հովիկին չի գնդակահարում, ապա դավաճանը ինքն է, կամ պետք է էդ ամեն ինչը դնեն իրավական հիմքերի վրա, որ ամեն բան քաղաքացիների համար պարզ լինի»,- ասաց Հովիկ Աղազարյանը:

Լրագրողի այն պնդմանը, թե ըստ հայտարարության՝ սահմանային լարվածություններ կան, Աղազարյանը պատասխանեց.
«Ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը գնաց ԳՇ գեներալների ձեռքից ավտոմատները խլեց, ասեց չկրակեք թուրքերի վրա, էդ եք ուզո՞ւմ ասել։ Պատերազմից երեք-չորս ամիս հետո են այդ բաները ասում՝ ծիծաղելու է»։

Աղազարյանը նշեց, որ չկա նման բան, որ պատերազմի սկսվելուց երեքից չորս օր հետո իրավիճակը զեկուցել են ԳՇ-ից, իսկ վարչապետը միանձնյա որոշում է կայացրել։

«Զեկուցել են ու բոլորը միասին որոշումներ են կայացրել»։

Back to top button
Close