Նորություններ

Փաշինյանն այսօր ամենաբարձր հակառեյտինգն ունի. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ, որ Հայաստանի իշխանությունները հանրային ինչ-որ լուրջ աջակցություն ունեն, հաղորդում է Sputnik Արմենիան:

Խոսելով մարտի 1-ին Հանրապետության հրապարակում իշխանության աջակցության համար հավաքված մարդկանց թվի մասին՝ Քոչարյանը նշել է, որ իշխանությունները երեք օր ժողովրդին հավաքում էին հանրահավաքի՝ օգտագործելով ողջ վարչական ռեսուրսը։ Ընդ որում, 20 հազար մարդ են քերել, դա ինչ – որ հզոր աջակցության վկայություն չէ։

«Եթե վարչական ռեսուրսի միջոցով հավաքված մարդկանց փակագծերից դուրս թողնենք և դիտարկենք միայն նրանց, ովքեր իսկապես համակրում են իշխանությանը, ապա Բաղրամյան պողոտայում մոտավորապես նույնքան ժողովուրդ կար։ Խնդիրն այն է, որ շատ մարդիկ ապատիայի և բոլորի հանդեպ անվստահության վիճակում են։ Բայց դրանք բոլորովին ներկա իշխանության կողմնակիցներ չեն, համամիտ եմ՝ նաև նախկին», – Հայաստանի նախկին նախագահի խոսքը մեջբերում է գործակալությունը։

Քոչարյանը կարծում է, որ վարչապետն այսօր ամենաբարձր հակառեյտինգն ունի։ Ոչ մի քաղաքական կուսակցություն չունի այնպիսի հակառեյտինգ, ինչպիսին ներկայիս իշխանությունն է։

«Մենք յուրահատուկ իրավիճակ ունենք հետխորհրդային երկրի համար՝ ունենք պատասխանատու ընդդիմություն և անպատասխանատու իշխանություն», — հավելել է նա:

Back to top button
Close