ՆորություններՔո ձայնը

Ոչնչությունից հրաշքով պատգամավորի մանդատ ստացածները ինկվիզիցիա էին փորձում իրականացնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ. Ա. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է.

Քիչ առաջ լսեցի որոշ դրվագներ այսօրվա ԱԺ նիստից։ Ոչինչ չասող դեմքերով, ոչնչությունից հրաշքով պատգամավորի մանդատ ստացածները ինկվիզիցիա էին փորձում իրականացնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ։ Չգիտեմ, այդ այսպես կոչված, «Իմ Քայլ»-ի պատգամավոր կոչեցյալները ընդհանրապես ընտանեկան դաստիարակություն, որևէ կրթություն ստացե՞լ են արդյոք։ Նրանք չե՞ն հասկանում և չե՞ն գիտակցում, թե ինչ է նշանակում հարգանք, հատկապես իրենցից տարիքով ավագների, իրենցից հազար անգամ գրագետ, մասնագետ անձանց նկատմամբ։ Իհարկե, ոչնչությունից պատգամավորի աթոռին հասածները, գռեհկաբանության օրինակ են վերցնում իրենց տիրոջից և «հերոսական» պահվածքով մրցության մեջ էին, թե ով ավելի շատ «կնեղի» ԲԴԽ նախագահին, այդպիսով իսկ առավել կքծնի, իրենց հենց ոչնչությունից փրկած տիրոջը։
Հ․Գ․ Ինչպես միշտ, ամենանողկալին փաստաթղթեր կեղծած դասալիքի պահվածքն էր։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար հարգելի Էդմոն Մարուքյան, կարո՞ղ եք բացատրել, թե ինչպիսի մարդկային և բարոյական չափանիշների համար, տվյալ դասալիքը հայտնվեց ձեր ընտրական ցուցակի պատվավոր երկրորդ տեղում։

Back to top button
Close