Նորություններ

«Երեկոյան սնարյադն ընկել ա մեջներս. 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել». Սասուն Միքայելյան

«Մենք պարտվեցինք, որովհետև պատրաստ չէինք էս պատերազմին»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԵԿՄ նախագահ, իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա ներկայացրել է իր վիրավորվելու դեպքը և պատասխանել դրա վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին և իր խոսքով ասած՝ ապատեղեկատվություններին:

«Վերջին մեքենայով ես եմ դուրս եկել. եկել ենք Իշխանաձոր, կամուրջն անցել ենք մի հատ խորշի պես տեղ կար. սաղ զորքին բերել եմ էդտեղ, որ հրամանը լինի՝ գնում ենք Կուբաթլու, թե Իշխանաձոր: Երեկոյան՝ 22:00-ի կողմերը, սնարյադն ընկել ա մեջներս: 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել: Եթե 2-րդ սնարյադն էլ գար, մեզնից ոչ մեկը կենդանի չէր լինի»,- ներկայացրեց Միքայելյանը՝ հավելելով, որ տարել է 4 վիրահատություն և գնալով ապաքինվում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Back to top button
Close