Նորություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին

Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ:

Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:

Back to top button
Close