Նորություններ
«Պարո՛ն Փաշինյան, ո՞նց եք». այս հարցին էլ վարչապետը չպատասխանեց

ՀՀ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, բոլոր հարցադրումներին, որոնք ուղղված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիմնականում պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ընդ որում, Ավինյանն էլ ըստ էության նշում էր, որ լրացուցիչ պարզաբանումների կարիք չի տեսնում, որովհետեւ բարձրաձայնված հարցերի վերաբերյալ արդեն եղել են արձագանքներ:
Երբ հարց տալու հերթը փոխանցվեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանին, վերջինս կարճ կապեց՝ պարոն Փաշինյան, ո՞նց եք:
Ալեն Սիմոնյանը ի պատասխան հորդորեց գրավոր հարցը ձեւակերպել եւ ուղարկել: