Նորություններ

Տաղավարը դատարկ չի եղել, այն լցված է եղել գիտելիքով․ Հակոբ Արշակյան

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Հակոբ Արշակյանին հարց ուղղեց, թե ինչու՞ էր IDEX-2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին հայկական տաղավարը դատարկ ու ի՞նչ լոգիստիկ խնդիրների մասին է խոսքը։

Խնդիրների մասին Արշակյանը չհայտնեց, փոխարենը վրդովվեց այն որակումներից, թե հայկական տաղավարը դատարկ է եղել․

Ճիշտ է, էքսպոնատները տեղ չեն հասել, բայց դրանք ընդհանուր տեսքն ապահովելու ու էքսպոնատների տեսքին ծանոթանալու համար են։ Մեր տաղավարներում մեր արտադրանքը ներկայացված է եղել բուկլետներով, տեսանյութերով, համակարգիչներում եղած բազմաթիվ նյութերով։ Այդքան նյութով ու մեր ռազմարդյունաբերողների գիտելիքներով տաղավարը դատա՞րկ է։ Չի կարելի այդպես ասել,- Հակոբ Արշակյան:

Արշակյանը վստահեցրեց, որ ծառայողական քննության ավարտից հետո արդյունքները կտրամադրվեն շահագրգիռ ու հետաքրքրված պատգամավորներին։

Back to top button
Close