Նորություններ

Վանեցյանի ազդեցությունը ձեզ վրա շարունակվո՞ւմ է․ ԱԺ պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

«Դուք ի վիճակի՞ եք ձեր փեշերից կախվածներին թափել մի կողմ, ոնց որ բանակի փեշերից էին կախվել, գնանք առաջ։ Եթե չէ, կենտրոնանանք, թե ոնց աջակցենք ձեզ, որպեսզի փրկենք ձեր պատիվը»,- ԱԺ նիստում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա հարցեց․ «Վանեցյանի ազդեցությունը ձեզ վրա շարունակվո՞ւմ է»։

Ի պատասխան Ռուբեն Վարդազարյանն ասաց․ «Բազմիցս ասել եմ, Վանեցյանի հետ մեր ընկերությունն սկսվել է 90-ական թվականներին, երբ ես աշխատում էի կառավարությունում, իսկ Արթուր Վանեցյանը դեռ ուսանող էր։ Պահպանվել են, թե չեն պահպանվել ընկերական հարաբերությունները, միանշանակ ասում եմ՝ ընկերական հարաբերությունները պահպանվել են, քանի որ ես ընկերություն եմ անում ոչ թե քաղաքական դրդապատճառներով, այլ տարիների ընթացքում ընկերություն է, որը մնացել է։ Արդյոք ազդեցություն ունեցել է, թե՞ ոչ։ Ընկերական հարաբերություններն օգնել են, որպեսզի գործն էլ, կոպիտ ասած, առաջ գնա։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վանեցյանն իմ նկատմամբ ազդեցություն չի ունեցել, չունի և չի էլ կարող ունենալ։ Եթե ես զգամ, որ իմ նկատմամբ կա որևէ ճնշում որևէ քաղաքական ուժի կողմից, ապա ես օրենքի պահանջը կկատարեմ և այդ մասին համապատասխան հաղորդում կտամ գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ ԲԴԽ նկատմամբ կամ  ճնշում»։

ԲԴԽ նախագահը հավելեց․ «Ես մեծ սիրով կհետևեմ ձեր կոչին և ջանք չեմ խնայի դատական համակարգը հեռու պահելու քաղաքական որևէ ազդեցությունից։ Մինչև այս պահը պահել եմ, բայց ձեր կոչից հետո էլ ավելի հեռու կպահեմ»։
Back to top button
Close