Նորություններ

Ի վերջո, «Իսկանդերը» կրակե՞լ է, թե՞ ոչ. հարցադրումներին Փաշինյանը չպատասխանեց

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի շրջանակներում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց  «Իսկանդերի» վերաբերյալ:

Պատգամավորին հետաքրքրում էր՝ ինչու՞ արվեց հայտարարությունը, թե «Իսկանդերը» տասը տոկոսով է պայթել, ինչու՞ տեղեկատվությունը չի ստուգվել, արդյոք Փաշինյանը կանխատեսե՞լ է, որ նման հայտարարությունը մեծ վրդովմունք կառաջացնի ՌԴ-ում:

Հայտարարությունը պահի տակ արված, չհաշվարկվա՞ծ էր, եթե ոչ, ո՞րն էր թիրախը, եւ ի վերջո, «Իսկանդեր» կիրառվե՞լ է, թե՞ ոչ:

Հարցադրումներին, սակայն, Փաշինյանը չպատասխանեց: Ամբիոնի մոտ հրավիրվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս հիշեցրեց, որ հարցի հետ կապված հայտարարություն է արել վարչապետի խոսնակը, եւ այլ ասելիք չկա:

«Պարզաբանումները տրվել են, եւ կարծում եմ, որ որեւէ ավելացնելու բան չկա: Ինչ վերաբերում է  ռուսական կողմին, կառաջարկեմ ծանոթանալ ռուսական կողմի վերջին հայտարարության հետ, որով ռուսական կողմը հայտնում է, որ հարցը պարզաբանված է, եւ որեւէ խնդիր չկա»,-ասաց Ավինյանը:

Back to top button
Close