Նորություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝

Մարտի 4-ին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 7-8 ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Մարտի  4-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի մարտի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                       21.00C (2004 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                         -22.30C (1985 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                       3.20C

Back to top button
Close