Նորություններ

Վարչապետի շնորհավորական ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ

Հարգելի դիվանագետներ,

շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօրվա  բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները։

Չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:

Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջեւ:

Back to top button
Close