Նորություններ

Անհետ կորածների հարազատները հանդիպել են վարչապետի հետ

Մենք որոշակի հարցերի պարզաբանումներ էինք ուզում, որ իմանայինք՝ ինչն է այսօր խոչընդոտներ ստեղծել՝ գերիների հետ կապված, որ խոչընդոտն է հնարավոր է շտապ վերացնել, որը՝ ոչ: Եղել է հարցուպատասխան: Այս մասին ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը:

«Մենք ունեցել ենք տվյալներ, որ խոչընդոտներ են ստեղծված, դրանք ուզում ենք վերացնել: Խոչընդոտներից տուժողները մենք ենք, մեր երեխաները: Այդ խոչընդոտներից մեկը երկրի ներկայիս քաղաքական իրավիճակն է, որը խոչընդոտներ է առաջացրել բանակցային փուլում: Այսօր Արցախում որոնողական աշխատանքներից երկու խումբ գնացել է ողջերի ուղղությամբ, մեկը՝ մարմինների: Գերիների հետ կապված բանակցությունները նորից պետք է վերսկսվեն: Արդեն ինչ-որ արդյունքներ կային, բոլորդ էլ գիտեիք: Գերիների հարցն այլ հարթակի վրա է դրված»,- ասաց Ղուկասյանը:

«Լուրերի» թղթակցի հարցին՝ այս պահի դրությամբ բանակցությունները չե՞ն ընթանում, տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ դրանք չեն ընթանում, բայց «ընթացքի մեջ են»:

Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ:

Back to top button
Close