ՄիջազգայինՆորություններ

Կորոնավիրուսը Վրաստանում. մարտի 2-ի տվյալները

Մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 461 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  271 379 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է՝ 22 900 թեստավորում, որից 16 895-ը հակամարմինների թեստով,  6 005 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 163 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 265 686 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 532:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.01%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.78%, վերջին 7 օրվանը՝ 1.4%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 250
  • Աջարիա — 7
  • Իմերեթի — 57
  • Քվեմո Քարթլի — 12
  • Շիդա Քարթլի — 35
  • Գուրիա — 30
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 30
  • Կախեթի — 29
  • Մցխեթա Մթիանեթի — 6
  • Սամցխե-Ջավախեթի — 2
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 3:

aliq.ge

Back to top button
Close