ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Սառցակալած հերթական քաղաք-ուրվականը ՌԴ-ում, որի բնակիչները թողել են ամեն ինչ և ճողոպրել այնտեղից

Ստորև ներկայացված ահասարսուռ տեսարաններով լուսանկարներում պատկերված են ՌԴ Ցեմենտնոզավոդսկ ավանում ձյան և սառույցի հաստ շերտով ծածկված շենքերն ու փողոցները:

Նկարներն արվել են բնակավայրում, որը գտնվում է Վորկուտա քաղաքից 17 կմ հեռավորության վրա: Այս տարածաշրջանում սովորաբար շատ ցածր ջերմաստիճան է գրանցվում ձմռանը՝ մինչև -50 աստիճան:

Լուսանկարներում երեւում է, թե ինչպես է ձյունը եւ սառույցը ծածկել ոչ միայն կառույցները, այլև երբեմնի բնակելի շենքերի միջանցքները, բնակարանները, կահույքն ու պատուհանները:

Նաեւ տեսանելի են հարյուրավոր լքված բեռնատարները և այլ տեխնիկասարքավորումներ:

Ցածր ջերմաստիճանի և գործազրկության աճի ֆոնին 2013 թվականից սկսած տարեկան միգրացիան տարածաշրջանի  որոշ բնակավայրեր վերածել է ուրվական քաղաքների:

Ածխարդյունաբերական Վորկուտա քաղաքը Եվրոպայի ամենաարևելյան և ամենացուրտ քաղաքն է՝ կարճատեւ, զով ամառներով և ծայրաստիճան ցուրտ ու ձնառատ ձմեռներով: Տեղի բնակչության թիվը կազմում է 70.548: Ժամանակին քաղաքում է գտնվել ԳՈՒԼԱԳ ճամբարը, որը ստեղծվել է Ստալինի կառավարման տարիներին:

 

  Աղբյուր՝ Fishki.net

Back to top button
Close