ՄիջազգայինՆորություններ

Նիկոլա Սարկոզին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի եւ դատավորներին կաշառելու փորձի համար. նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, որոնցից երկուսը՝ պայմանական։

Ֆրանսիական օրենքներով, 2 տարուց քիչ պատժաժամկետ ստացած անձինք կարող են մնալ ազատության մեջ եւ կրել էլեկտրոնային թեւնոց, հետեւաբար Սարկոզին կալանավայր չի տեղափոխվի:

Հիշեցնենք, որ Սարկոզին մեղադրվում էր նաև հանրային միջոցների յուրացման և ապօրինի կերպով ձեռք բերված միջոցներ պահելու համար: Նա մեղադրվում էր Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմից իր նախընտրական արշավի ֆինանսավորման մեջ։

Ֆրանսիայի նախկին նախագահի նախընտրական արշավի ֆինանսավորման մասին հայտարարել էին 2011-ի մարտին: Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը Սարկոզիից պահանջել էր ընդունել ֆինանսական օգնություն ստանալու փաստը:

Back to top button
Close