ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանը թանկացրել է ցորենի մաքսատուրքերը, Վրաստանն անցնում է այլ շուկաների

Մարտի 1-ից Ռուսաստանը թանկացրել է ցորենի մաքսատուրքերը, իսկ Վրաստանը կտեղափոխվի այլընտրանքային շուկաներ: Վրաստանի ցորենի եւ ալյուրի արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով, որոշակի քանակությամբ ռուսական ցորեն արդեն փոխարինվել է ղազախականով:

«Գինը չի բարձրացել, ռուսականն այս պահին պարզապես փոխարինվել է որոշակի քանակությամբ ղազախական ցորենով, և որոշակի քանակություն, հավանաբար, կփոխարինվի ուկրաինական ցորենով, գուցե նույնիսկ ռումինականով: Այս փուլում մենք ամբողջությամբ չենք անցնում ռուսականից ղազախականին, քանի որ քանակական առումով ղազախական ցորենի ներուժը բավարար չէ ամբողջությամբ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և տարբեր երկրների համար: Հետևաբար, կփոխարինվի որոշակի մասով, բայց ոչ՝ ամբողջությամբ», — հայտարարել է Սիլագավան:

Նրա խոսքով, Վրաստանը ցորենի երկամսյա պաշար ունի, իսկ պետությունը սուբսիդավորում է, որպեսզի երկրում հացը չթանկանա: Նա նաեւ նշում է, որ եթե որոշակի քանակությամբ ցորեն չսուբսիդավորվի, գինը կբարձրանա:

aliq.ge

Back to top button
Close