Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 11․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Փետրվարի 27-ից 28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ, Բազմաղբյուր գյուղում՝ 3 հա, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ 1500 քմ,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 5000 քմ, Մասիս քաղաքում՝ 1500 քմ, 1000 քմ, 1000 քմ, Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, Հովտաշատ գյուղում՝ 1 հա, 6000 քմ, Արալեզ գյուղում՝ 1000 քմ, Շահումյանի գյուղում՝ 500 քմ, Արարատ-Վեդի ավտոճանապարհին՝ 400 քմ,

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում՝ 6000 քմ, Մրգաստան գյուղում՝ 400 քմ,

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում՝ 7000 քմ,

Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում՝ 6000 քմ,

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 1 հա, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին՝ 2 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 11․5 հա։

Back to top button
Close