ՆորություններՍպորտ

Միլանը դժվարությամբ հաղթեց Ռոմային, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Միլանին»։

Առաջին կեսի վերջնամասում «ռոսոներիները» առաջ անցան հաշվի մեջ։ 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ֆրանկ Կեսիեն։

Երկրորդ կեսի սկզբում Ժորդան Վերետուն հավասարեցրեց հաշիվը։ 58-րդ րոպեին «Միլանը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Անտե Ռեբիչը։

Տանտերերը հաշիվը հավասարեցնելու մի քանի շանս ունեին։ Նպաստավոր դիրքերից մի քանի անգամ վրիպեց նաև Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց ողջ խաղին։ «Ռոսոներիները» հաղթեցին 2-1 հաշվով։

Այս արդյունքից հետո «Միլանը» միավորների քանակը հասցնում է 52-ի ու շարունակում է հետապնդել առաջատար «Ինտերին»։ «Ռոման» մնում է 44 միավորով։ Պաուլու Ֆոնսեկայի թիմը 5-րդ տեղում է։

Back to top button
Close